Ախալցխայում Շառլ Ազնավուրի մասնակցությամբ համերգի համար Վրաստանի իշխանությունները 800 հազար դոլար են ծախսել

Ախալցխայում Շառլ Ազնավուրի մասնակցությամբ համերգի համար Վրաստանի իշխանությունները 800 հազար դոլար են ծախսել

2012-ի ամռանը, Ախալցխայում, Ռաբաթ ամրոցի բացման արարողության ժամանակ կազմակերպված համերգի համար Վրաստանի մշակույթի նախարարության բյուջեից ծախսվել է 1356 800 լարի (մոտ 820 363 դոլար): Այսպիսի տեղեկատվություն է տարածել Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը:

«Օգոստոսի 16-ին Ախալցխայում կայացել է համերգ` նվիրված Ռաբաթ ամրոցի բացմանը, որին մասնակցել է աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ եւ դերասան Շառլ Ազնավուրը: Որպես հոնորար նա ստացել է 789 169 լարի (մոտ 477 156 դոլար), հյուրանոցային սպասարկումն արժեցել է 26 429 լարի, բեմի ծաղիկների համար` 15 հազար լարի, իսկ համերգի կազմակերպման կոմիսիոն ծախսը կազմել է 100 հազար լարի»,-ասված է ինստիտուտի հաղորդագրության մեջ, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»:news.am



Opinion, pooling and voting