Թրենինգ երիտասարդների համար ընտրական գործընթացների մասին

Թրենինգ երիտասարդների համար  ընտրական  գործընթացների մասին

Հուլիսի 8-10-ը Նինոծմինդա քաղաքի «Pita» երիտասարդական կենտրոնում անցկացվեց թրենինգ ընտրությունների թեմայով:

«Փարոս» կազմակերպությունը իր «Ակտիվ մասնակցություն սեփական ապագայի ընտրության հարցում» խորագրով նախագծի շրջանակներում, Ընտրական համակարգերի զարգացման կենտրոնի հետ համատեղ անցկացնում են թրենինգներ «ԶԼՄ-ները և ընտրությունները» թեմայով:

Թրենինգին մասնակցում էին Նինոծմինդայի և Ախալքալաքի երիտասարդության ներկայացուցիչներ:
Թրենինգի հիմնական նպատակն է երիտասարդներին ներգրավել ընտրական քաղաքական գործընթացների մեջ: Այդ նպատակին հասնելու միջոցներն են երիտասարդ ընտրողներին ընտրական գործընթացների մասին իրազեկումը, քվեարկությանը գիտակցված մասնակցության պայմանների ստեղծում, քաղաքացիական պատասխանատվության ձևավորում, ընտրությունների միջոցով երիտասարդների մոտ հետաքրքրության մեծացում պետական և ինքնակառավարման և հարցում:

Եռօրյա թրենինգին թրեներներըքննարկում էին տարբեր թեմաներ: Դրանցից էին ինչպես է անդրադառնում մեդիան նախընտրական ժամանակահատվածի վրա, վճարովի և անվճար քաղաքական գովազդ և ինչպես կարելի է այդ գովազդը կիրառել: Մասնակիցները թրենինգի շրջանակներում անցկացնում են քաղաքական բանավեճեր և ընտրությունների իմիտացիոն փորձ:

Թրեներ Մարինա Կուպատաձեի խոսքով՝ պետությանը անհրաժեշտ են ակտիվ երիտասարդներ, քանի որ երիտասարդները հասարակության ակտիվ զանգվածն են և պետության ապագան:

Մանրամասների մասին տեղեկացրեց թրեներ Մարինա Կուպատաձեն.



Opinion, pooling and voting