
Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնի «Փարվանա» անսամբլը հուլիսի 5-ին մասնակցեց Բաթումիում կայացած «Բարեկամության կամուրջ» փառատոնին: Անսամբլը փառատոնին հանդես եկավ «Քարավան», «Յարխուշտա», «Էթնոս» պարային համարներով: Փառատոնի մասնակիցներին ուղեկցում էին պարուսույցներ Զեփյուռ Ղարսլյանը, Գայանե Ղարսլյանը և Սևակ Բդոյանը:
Փառատոնին մասնակցում էին անսամբլներ Վրաստանի տարբեր շրջաններից: Փառատոնը կազմակերպել էր «Team Travel» ընկերությունը:
Նինոծմինդացի մասնակիցներին հանդիսատեսը շատ ջերմ ընդունելություն է ցույց տվել: Պարուսույցների խոսքով՝ փառատոնը կազմակերպված է եղել շատ բարձր մակարդակով:
Փառատոնի բոլոր մասնակիցներին տրվել են դիպլոմներ և գավաթներ: