
Նինոծմինդա քաղաքի «Ռաֆայել-Ջավախ» կրթամշակութային կենտրոնում բացվեց «Առավոտ լուսո» ամառային մանկական բակային ճամբարը:
Ճամբարին մասնակցում են 8-10 տարեկան 60 երեխաներ:
20 օր շարունակ դաստիարակչուհիները, սպասարկող անձնակազմը անելու են ամեն ինչ՝ մանուկների առօրյան հագեցված և հետաքրքիր դարձնելու համար:
Կեսօրյա ճաշից հետո ամփոփվում է սովորածը և ծրագրվում նոր երգերի, պարերի, ոտանավորների ուսուցում:
Բացման փոքրիկ միջոցառմանը մասնակցում էին Տեր Արմաշ Պողոսյանը, Ժորա Սնխչյանը, մանկավարժներ, ծնողներ:
«Առավոտ լուսո» մանկական բակային ճամբարը բացվել է SOAR բարեգործական հիմնադրամի հատկացրած միջոցներով: