Քաղաքական գործունեությունս ավարտել եմ. Կվիրիկաշվիլի

Քաղաքական գործունեությունս ավարտել եմ. Կվիրիկաշվիլի

«Քաղաքական գործունեությունս ավարտել եմ», – այսօր ասել է նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Հայտնում է Rustavi.ge-ն։

Կվիրիկաշվիլին գտնվել է Սվետիցխովելիի տաճարում, որտեղ լրագրողների հարցին, թե արդյո՞ք կշարունակի քաղաքական գործունեությունը, նա պատասխանել է.

«Ի՞նչ քաղաքականության մասին է խոսքը, տոնակատարության եմ եկել: Մի քանի անգամ ասել եմ, քաղաքական գործունեությունս ավարտել եմ»:

Վարչապետի պաշտոնից և քաղխորհրդից հեռանալուց հետո, Գիորգի Կվիրիկաշվիլին առաջին անգամ է խոսել լրատվամիջոցների հետ:

Նախկին վարչապետը նոր կառավարության և վարչապետի վերաբերյալ գնահատականներ տալուց խուսափել է:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Վրաստանի վարչապետը հրաժարական էր տվել:

www.aliq.ge



Opinion, pooling and voting