Բարալեթ գյուղի ակումբի հիմնախնդիրները

Բարալեթ գյուղի ակումբի  հիմնախնդիրները

Ախալքալաքի մունիցիպալիտետի Բարալեթ գյուղի ակումբի շենքը գոյություն ունի խորհրդային ժամանակներց և շատ վատ վիճակում է,ապակիները կոտրված են,պատուհանները ջարդված:
Ախալքալաքի մունիցիպալիտետում կա 30 ակումբ ,դրանցից վերանորոգված են միայն 5-6-ը:Մնացածները նույնպես աղետալի վիճակում են,ինչպես Բարալեթիի մշակույթի տունը:Վերանորոգված ակումբներում էլ կան հիմնախնդիրներ`չկան նստարաններ,սեղաններ,գույք,երաժշտական գործիքներ և շատ այլ իրեր,որոնք անհրաժեշտ են մշակույթի տանը նորմալ աշխատանքի համար:
Ախալքալաքիի մունիցիպալիտետի ակումբների միության նախագահ Ալիկ Քսպոյանը չի գտնում,որ Բարալեթի ակումբը վթարային վիճակում է,սակայն չի հերքում,որ շենքին իրոք վերանորոգում է անհրաժեշտ:
Բարալեթիի ակումբում էլեկտրաէներգիա չկա և պարապմունքների ժամանակ սենյակը տարբեր միջոցներով է լուսավորվում:Սույն հիմնախնդիրը հրատապ է նաև մյուս ակումբների համար:[ca_audio url=”https://dl.dropbox.com/u/106027788/OTHER/golos_kspoyana_baraleti19.02.2013.MP3″ width=”500″ height=”27″ css_class=”codeart-google-mp3-player” autoplay=”false”]



Opinion, pooling and voting