Վրաստանում ՀՀ դեսպանությունը լիազորագրերի հետ կապված հայտարարություն է տարածել

Վրաստանում ՀՀ դեսպանությունը լիազորագրերի հետ կապված հայտարարություն է տարածել

Վրաստանի իշխանությունները ժամանակավոր չեն պահանջի լիազորագիր՝ իրենց վրա չգրանցված ավտոմեքենայով սահմանը հատելիս։ Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանությունը․

«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, կապված զբոսաշրջային ժամանակահատվածի հետ, վրացական իշխանությունները որոշում են կայացրել ընդառաջել և մինչև վերոնշյալ ժամանակահատվածի ավարտը սահմանին լիազորագիր չպահանջել այն վարորդներից, ովքեր սահմանը հատում են իրենց վրա չգրանցված ավտոմեքենայով»:

Հիշեցնենք՝ դեսպանությունը հուլիսի 11-ին հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Վրաստանի սահմանն իրենց վրա չգրանցված տրանսպորտային միջոցով հատող վարորդները պետք է լիազորագիր ներկայացնեն։

www.aliq.ge