Նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուն Գրիգոլ Վաշաձեն է

Նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուն Գրիգոլ Վաշաձեն է

Այս տարի աշնանը Վրաստանում սպասվող նախագահական ընտրություններին ընդդիմադիր նորաստեղծ «Ուժը միասնության մեջ է» շարժումն առաջադրելու է «Միացյալ ազգային շարժման» քաղխորհրդի անդամ, Վրաստանի նախկին արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի թեկնածությունը։

Հիշեցնենք՝ հուլիսի 16-ին ստեղծված «Ուժը միասնության մեջ է» շարժմանը միացել է քաղաքական դաշտի թվով 10 ընդդիմադիր ուժ՝ «Միացյալ ազգային շարժում», «Նոր Վրաստան», «Հանուն նոր Վրաստանի», «Ծառայիր Վրաստանին», «Ազգային ժողովրդավարական կուսակցություն», «Պետությունը ժողովրդի համար», «Քրիստիան-պահպանողական կուսակցություն», «Քաղաքացիական դաշինք հանուն ազատության», «Վրաստանը լիդերների շարքում», «Վրաստանի եվրոպական դեմոկրատներ»:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դեռևս պաշտոնապես չի հայտարարել իր թեկնածուի անունը, սակայն վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ, այս տարվա հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին, կաջակցի անկախ պատգամավոր, Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլիին:

2018 թվականի ընտրությունները վերջինն են, երբ երկրի առաջնորդը կընտրվի ուղիղ ընտրական կարգով:
www.aliq.ge