
Հուլիսի 18-ին երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի կենտրոնական զբոսայգում գտնվող սրճարանում պայթյուն է որոտացել: Պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել:
Սրճարանի աշխատակիցներից երկուսը ստացել են այրվածքներ և տարվել են շրջանային հիվանդանոց:
Պայթյունի հետևանքով սրճարանի տանիքի մի մասը փլվել է, շարքից դուրս է եկել սրճարանի կենցաղային տեխնիկան:
Դեպքի վայրում աշխատել են ոստիկանության և SJGC գազամատակարարող ընկերությունը:
Գարուշ Արզումանյան