Նինոծմինդա քաղաքի Ազատության 5 հասցեում գտնվող Energo-Pro-Georgia էլեկտրամատակարարող ընկերության և ՛՛Սաքարթվելո՛՛ բանկի շենքերի դիմաց ջրատար խողովակի վերանորոգումից հետո իրականացվել է մայթի ասֆալտապատում մասնակի կերպով:
Հիշեցնենք, որ մայթին ջրատար խողովակի վթարման հետևանքով գոյացել էր ցեխ, որը դժվարեցնում էր հետիոտնի անցուդարձը:
Նինոծմինդայի Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները ասֆալտապատել են մայթի մի հատվածը:
Գարուշ Արզումանյան