Օդերևութաբանները Վրաստանում կանխատեսում են եղանակի վատթարացում

Օդերևութաբանները Վրաստանում կանխատեսում են եղանակի  վատթարացում

Վրաստանում սպասվում են առատ տեղումներ, որը հնարավոր է հանդիսանա գետերի ջրի մակարդակի ավելացման, իսկ լեռնային գոտիներում՝ սողանքի ակտիվացման պատճառ,- այս մասին տեղեկություն է տարածում Միջավայրի ազգային գործակալությունը:

Գործակալության տեղեկությամբ, այսօրվանից մինչև հուլիսի 23-ը Վրաստանում հյուսիս-արևմուտքից սպասվում է համեմատաբար զով և խոնավ օդային հոսանքների ներթափանցում, երբեմն անձրև և ամպրոպ, ինչպես նաև կանխատեսվում է կարկուտ և քամի:

«Սպասվող առատ տեղումները հնարավոր է դառնան Վրաստանի գետերի ջրի մակարդակի ավելացման պատճառ, իսկ երկրի լեռնային գոտիներում՝ սողանքի պատճառ»,- ասվում է Միջավայրի ազգային գործակալության տեղեկությունում:

www.1tv.ge



Opinion, pooling and voting