Հուլիսի 17-20-ը Սաթխա գյուղում անցկացվեց մինիֆուտբոլի շրջանային մրցաշար, որին մասնակցում էին 16 թիմեր Նինոծմինդայի, Ախալքալաքի և Ծալկայի մունիցիպալիտետներից:
Մրցաշարը կազմակերպել էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Մշակույթի և սպորտի ծառայությունը:
Եզրափակիչ խաղը մեկնարկեց «Դհոլ» խմբակի սաների մասնակցությամբ:
Երեքօրյա լարված պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Ախալքալաքի թիմը, երկրորդ հորիզոնականը՝ Խոջաբեկի թիմը, իսկ երրորդ հորիզոնականը՝ Ախալքալաքի «Աբուլ» թիմը:
Հաղթող թիմերը պարգևատրվեցին գավաթներով, դիպլոմներով և մեդալներով:
Մանրամասները դիտեք ֆոտոշարքում.
Գարուշ Արզումանյան