Գյուղատնտեսական քիմիկատների նախկին գործարանի տարածքը չի վաճառվի

Գյուղատնտեսական քիմիկատների նախկին գործարանի տարածքը չի վաճառվի

Հուլիսի 20-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի և քաղաքապետարանի Նինոծմինդա քաղաքի լիազորը հանդիպում ունեցավ Նորաշեն թաղամասի բնակիչների հետ: Հանդիպմանը քննարկվեց 90 ար մակերեսով հողատարածքը աճուրդով վաճառելու մասին հարցը:

Հանդիպման նպատակն էր պարզել հողատարածքի հարակից բնակիչների կարծիքը հողը աճուրդով վաճառելու մասին: Բնակիչները դեմ արտահայտվեցին՝ նշելով, որ այդ հողատարածքը կարող է օգուտ բերել թե բնակիչներին և թե քաղաքին:

Հանդիպման ժամանակ կազմակերպվեց ստորագրահավաք և կազմվեց ակտ, որը կուղարկվի Վրաստանի Էկոնոմիկայի նախարարություն:

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting