
Հունիսի 30-ին՝ Ընկերության միջազգային օրվա առթիվ Նինոծմինդա քաղաքի Զուրաբ Ժվանիայի անվան ադմինիստրատիվ դպրոցը հայտարարել էր տեսանյութների մրցույթ ընկերության թեմայով, որին իրավունք ունեին մասնակցելու Զուրաբ Ժվանիայի դպրոցի 10 մասնաճյուղային ուսումնական կենտրոնններ:
10 կենտրոններից մրցույթին ներկայացվել էին 15 տեսանյութ, որոնք հրապարակվել էին Զուրաբ Ժվանիայի անունը կրող դպրոցի ֆեյսբուքյան էջում:
Ժյուրիի կողմից հաղթող էր ճանաչվել Մառնեուլիից ներկայացված տեսանյութը, իսկ ֆեյսբուքյան դիտումների քանակով հաղթող էր ճանաչվել Նինոծմինդայից ներկայացված տեսանյութը: Հաղթողներին տրվել են շնորհակալագրեր և Վրաստանի պատմության մասին 4 հատորանոց գրքեր:
Բորիս Ղարսլյան