«Կուտակային կենսաթոշակի մասին» օրինագիծը, օրենսդրական փոփոխությունների հետ միասին, Վրաստանի խորհրդարանը ընդունել է երրորդ ունկդրմամբ:
Էկոնոմիկայի նախարարության լրատվությամբ, նշված օրենքների փաթեթը կենսաթոշակային բարեփոխման բաղկացուցիչ մասն է, որի հիմնական նպատակն է կատարելագործել Վրաստանում գոյություն ունեցող սոցիալական համակարգը:
Օրինագիծը պատգամավորներին է ներկայացրել, Էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Էկատերինե Միքաբաձեն: Նրա հայտարարությամբ կուտակային կենսաթոշակային համակարգը քաղաքացիներին հնարավորություն կտա կուտակել գումար, որը լինելու է աշխատելու տարիներին ստացած աշխատավարձի չափը և որը հնարավորություն կտա ստանալ ավելի բարձր կենսաթոշակ:
Էկատերինե Միքաբաձեի հայտարարությամբ, կուտակային կենսաթոշակի գործի դնելը մեծ քայլ կլինի:
Նրա խոսքերով, երկարատև ժամանակահատվածում, կուտակային կենսաթոշակը սոցիալական կենսաթոշակի հետ միասին 50 տոկոսով կավելացնի թոշակի գործակիցը:
Փոխնախարարի խոսքերով, բարեփոխման արդյունքում, զգալիորեն կաճեն տնտեսությունում կուտակումները, ի հայտ կգա ֆինանսական ռեսուրս, որը Միքաբաձեի հայտարարությամբ, դրական քայլ կլինի կապիտալի շուկայի զարգացման համար:
Այս մասին հայտնում է Վրաստանի առաջին ալիքը: