NDI-ի պատվիրակությունը գնահատում է Վրաստանում նախագահական ընտրություններին պատրաստվելու գործընթացը

NDI-ի պատվիրակությունը գնահատում է Վրաստանում նախագահական ընտրություններին պատրաստվելու գործընթացը

Ազգային-ժողովրդավարական հաստատության (NDI) պատվիրակությունը գնահատում է Վրաստանում նախագահական ընտրություններին պատրաստվելու գործընթացը։ Միջազգային դիտարկման պատվիրակությունը արդեն Թբիլիսիում է։

NDI-ի տեղեկությամբ, պատվիրակության այցի նպատակն է Վրաստանում ժողովրդավարական գործընթացի հանդեպ միջազգային հասարակության աջակցման ցուցադրումը և ընտրության գործընթացի հանդեպ հասարակության վստահության հաստատումը։

Պատվիրակության անդամներն են․ ԱՄՆ-ի պետական քարտուղարի նախկին օգնական՝ Կարլ Ինդերֆուրտը, Նիու Ջերսի նահանգի նախկին մարզպետ և բնապահպանության գործակալության նախկին ադմինիստրատոր՝ Քրիստիան Թոդ-Վիթմանը, Եվրամիության պատվիրակության նախկին ղեկավարը Վրաստանում՝ Պեր Էկլունդը, անկախ ընտրական փորձագետ՝ Մարիա Բաբիչը, NDI-ի գրասենյակի ղեկավարը Վրաստանում՝ Լորա Թրնիտոնը, Վրաստանում Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի NDI-ի ծրագրերի նախագահ՝ Մելիսա Մուսիոն։

Հուլիսի 23-27 պատվիրակությունը կհանդիպի կառավարության ներկայացուցիչներին, ընտրական թեկնածուներին, քաղաքական կուսակցության առաջնորդներին, ընտրական վարչությանը, լրատվության, քաղաքացիական բաժնի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Հանդիպման շրջանակներում կգնահանվի ընտրություններին պատրաստվելու գործընթացը, ընտրական գործընթացի սուբիեկտների քաղաքական ակտիվությունները և ընդանուր, ընտրական միջավայրը։

Այս մասին հայտնում է Վրաստանի առաջին ալիքը:



Opinion, pooling and voting