Առաջիկայում նախատեսվում է վերանորոգել Գանձա, Դիլիֆ գյուղերի և Նինոծմինդա քաղաքի «Ծիծեռնակ» մանկապարտեզները: Վերանորոգման համար այս տարվա տեղական բյուջեից նախատեսվել է 63 560 լարի գումար:
Վերանորոգման աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթ-տենդերը շահել է անհատ ձեռներեց Արման Պողոսյանը 55 189 լարիի դիմաց:
Ներկայումս «Ծիծեռնակ» մանկապարտեզում մեկնարկել են վերանորոգման աշխատանքները: Այս մանկապարտեզում նախատեսված է փոխել տանիքը և կառուցել հակահրդեհային ելք:
Նախագծով նախատեսված է աշխատանքներն ավարտին հասցնել հոկտեմբեր ամսին:
Զուգահեռ մեկնարկել են նաև Գանձա և Դիլիֆ գյուղերի մանկապարտեզների վերանորոգման աշխատանքները:
Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց Նինոծմինդայի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների զարգացման ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանը.
Более подробно об этом узнали от начальника службы инфраструктуры Рубена Казаряна.
Գարուշ Արզումանյան