Անօրինական առևտրի կրպակները փչացնում են քաղաքի տեսքը

Անօրինական առևտրի կրպակները փչացնում են քաղաքի տեսքը

Նինոծմինդա քաղաքում վերջին ժամանակներին նկատվում է անօրինական կերպով տեղադրված առևտրի կետերի աճ, որը առաջացրել է բնակիչների դժգոհությունը:

Կան նաև մարդիկ, ովքեր մտածում են հրաժարվել վարձակալված խանութներից և նմանատիպ կրպակ-խանութ բացել:

Թե ինչ միջոցներ են ձեռնարկելու տեղի իշխանությունները նշված խնդրի առնչությամբ, այդ մասին փորձեցինք պարզել Նինոծմինդայի մունիցիպալիտետի վերահսկիչ հանձնաժողովի ղեկավար Արթուր Շիրինյանից:


Վերահսկիչ հանձնաժողովի ղեկավար Արթուր Շիրինյան

«Այս հարցի առնչությամբ դիմել ենք այդ կրպակների սեփականատերերին, ովքեր մտադիր չեն դրանք հեռացնել: Ներկայումս մշակվում է նախագիծ և այն բանից հետո, երբ Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոն կընդունի համապատասխան կարգավորումները, մենք արդեն գրավոր ձևով կդիմենք կրպակների սեփականատերերին դրանց ապամոնտաժման համար»,-նշեց վերահսկիչ հանձնաժողովի ղեկավար Արթուր Շիրինյանը:


Կրպակային առևտուր Նինոծմինդա քաղաքի փողոցներից մեկում

Նշենք, որ ոչ վաղ անցյալում Նինոծմինդա քաղաքում ապամոնտաժվել էին վագոն-տնակների հիմնական մասը, սակայն դեռևս կան 10 գործող կրպակներ, որոնք փչացնում են քաղաքի գեղագիտական տեսքը:

Գարուշ Արզումանյան