Մեծ Գոնդուրայի մինի մարզադաշտը, որտեղ երիտասարդները անցկացնում են իրենց ազատ ժամանակը ֆուտբոլ խաղալով, գտնվում է անմխիթար վիճակում: Մինի մարզադաշտում արհեստական խոտածածկույթի բացակայության պատճառով երիտասարդները չեն կարողանում ֆուտբոլ խաղալ: Խոտածածկույթի փոխարեն ավազ է շաղ տված, որը անձրևներից հետո վերածվում է ցեխի և հաճախ մարզադաշտում գոյանում են մեծ ջրափոսեր, որոնց չորացման համար բավականին երկար ժամանակ է պահանջվում: 2017թ. արհեստական խոտածածկույթը քամին քշել է:
“Դուք ինքներդ եք տեսնում, որ մինի մարզադաշտը անմխիթար վիճակում է: Անցյալ տարի քամին քշել է արհեստական խոտածածկույթը, իսկ հիմա երիտասարդները չգիտեն, որտեղ ֆուտբոլ խաղան”,- նշում է Մեծ Գոնդուրա գյուղի բնակիչ Վալերի Անտոնյանը:
Մեծ Գոնդուրայի մինիմարզադը
Գյուղի երիտասարդներն էլ իրենց հերթին նշում են, որ գյուղի մեծ մարզադաշտում էլ հնարավոր չէ ֆուտբոլ խաղալ, քանի որ մարզադաշտի խոտը հնձած չէ:
Հիշեցնենք, որ մինիմարզադաշտը կառուցվել է 2016թ., այս տարվա տեղական բյուջեով վերանորոգման աշխատանքներ նախատեսված չեն:
Մանրամասները լսեք նյութում.
Անահիտ Զալալյան