
Հունաստանը տարբեր երկրներից օգնություն Է խնդրում բնական աղետի հետեւանքների դեմ պայքարելու համար։ Այդ մասին հայտարարել է Հունաստանի կառավարության ներկայացուցիչ Դիմիտրի Ձանակոպուլոսը:
Ըստ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից․ հուլիսի 24-ի գիշերն այն կրակը մարել ավելի դժվար կլինի:
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Հունաստանում անտառային հրդեհ է բռնկվել, տասնյակ տներ այրվել են: Հրդեհների պատճառով առնվազն 24 մարդ մահացել է, 69-ը վիրավորվել է: