Նինոծմինդա քաղաքի “Իմեդի” կազմակերպության գրասենյակում “Ոչ ընտանեկան բռնությանը” նախագծի շրջանակներում անցկացվում են դիզայներական վարպետության դասընթացներ Նինոծմինդայի կանանց համար:
Հուլիսի 25-26ին անցկացվելու է ասեղնագործության և հուշանվերների ուսուցմանը նվիրված երկօրյա դասընթաց:

Աղջիկները սեփական ձեռքերով պատրաստում են հուշանվերներ
՛՛Գործազրկության պայմաններում արվեստի այս ճյուղը կարող է նպաստել ընտանեկան բյուջեի համալրմանը: Կանայք դասընթացների շնորհիվ կարող են սովորել պատրաստել գեղեցիկ նվերներ և հուշանվերներ՛՛,-նշեց թրեներ Վալենտինա Մարջանիշվիլին:

Աշխատանքային գործընթաց վարպետության դասընթացի ժամանակ

Վալենտինա Մարջանիշվիլին անցկացնում է դիզայներական վարպետության դասընթաց