Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր երկիրը չի ձգտում անդամակցել հյուսիսատլանտյան դաշինքին:
Այս հայտարարությունը Փաշինյանն արել է «Էխո Մոսկվայի» հետ հարցազրույցում:
Փաշինյանի խոսքով, նա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում մասնակցել է խաղաղարար առաքելության հանդիպմանը և նշել, որ Հայաստանը կշարունակի համագործակցել ՆԱՏՕ-ի հետ:
«Մենք բազում տարիներ է համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ, այդ գործընթացը կշարունակվի և սա համագործակցություն չէ որևէ մեկի դեմ: Սա տարածաշրջանային համագործակցություն է, որի շրջանակներում համագործակցում են նաև Վրաստանի հետ, քանի որ ցավոք, մենք և Վրաստանն այս ուղղությամբ վարում ենք տարբեր արտաքին քաղաքականություն: Անհրաժեշտ է հավասակշռության բերել իրավիճակը, մեզ համար շատ կարևոր է ՆԱՏՕ-ի շրջանակներում Վրաստանի հետ համագործակցությունը: