Կյանքը բազմազգ Սպասովկայում

Կյանքը բազմազգ  Սպասովկայում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սպասովկա գյուղում ապրում են Աջարիայի Խուլո շրջանից եկած վերաբնակներ: Ժամանակավոր ճգնաժամային շտաբի աջակցությամբ ստեղծվել էր բնակեցման ծրագիր, ովքեր Աջարիայում տուժել էին տարերեային աղետներից: Աջարները Նինոծմինդայում են հաստատվել 1990թ.: Նրանք հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ: Ներկայումս Սպասովկայում ապրում է 50 ընտանիք: Գյուղում աջարներից բացի ապրում են նաև հայեր և դուխաբորների մեկ ընտանիք:

Ջեմալ Բերիձեն Սպասովկա է եկել 21 տարեկան հասակում: Նա աշխատում է գյուղի վրացական դպրոցում որպես վրաց լեզվի մանկավարժ:

“Գյուղում բոլորը միմյանց նկատմամբ բարեհամբույր են և լավ են վերաբերում իրար: Մենք չենք տարբերակում հայ, վրացի դուխաբոր: Մեծահասակները միմյանց հետ շփվում են ռուերենով, իսկ երեխաները՝ վրացերեն լեզվով”,- նշում է Ջեմալը:


Աջարական համայնքի ղեկավար Ջեմալ Բերիձե

Ջեմալը չի էլ պատրաստվում վերադառնալ հայրենի Խուլո, քանի որ արդեն հարմարվել է այս գյուղին, որտեղ ընկերներ է ձեռք բերել: Ջեմալի խոսքով, երիտասարդությունն էլ չի ցանկանում վերադառնալ Խուլո, քանի որ նրանք այստեղ են ծնվել և մեծացել ու նույնիսկ Խուլոն չեն էլ տեսել:

Ինչպես նշում են վերաբնակները, պետության կողմից ոչ մի հավելյալ օգնություն չեն ստանում, այլ օգտվում են այն բոլոր արտոնություններից, ինչ մնացած բոլոր քաղաքացիները: Ամեն մարդ ապրում է իր աշխատանքի և եկամտի չափով:
Գյուղատնտեսական կոոպերատիվներին տրվող արտոնություններից օգտվելու համար, Սպասովկայի բնակիչները միավորվել և ստեղծել են գյուղատնտեսական կոոպերատիվներ, նրանք նաև օգտվում են բարձրալեռնային շրջանի բնակիչներին տրվող արտոնություններից:

70-ամյա Նիկոլայ Կուրբատովը Սպասովկայում ապրող միակ դուխաբորն է, ով ամբողջ կյանքն աշխատել է որսորդական տեսուչ: Նա չի պատրաստվում Ռուսաստան մեկնել ի տարբերություն մյուս դուխաբորների: “Ինչու՞ մեկնեմ Ռուսաստան, եթե ես այստեղ տուն եմ կառուցել և ինձ այստեղ լավ եմ զգում”, -ասում է Նիկոլայը:


Սպասովկայի միակ դուխաբոր Նիկոլայ Կուրբատովը

Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting