Ըստ Tert.am-ի՝ Երևան քաղաքի Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այս պահին քննվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը:
Քոչարյանը դատական նիստին չի ներկայացել, քանի որ դեռևս ծանուցում չի ստացել:
Դատական նիստերի դահլիճ մուտք գործած փաստաբանները, որոնք պաշտպանում են Ռոբերտ Քոչարյանի շահերը, ասացին, որ դատական նիստը հետաձգելու միջնորդություն են ներկայացնելու:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում այսօր Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ քննչական գործողություններ են տեղի ունեցել: Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նրան կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է դատարան:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության էր կանչվել հուլիսի սկզբին, բայց երկրում չէր: