Վրաստանում հուլիսի 29-ից օդի ջերմաստիճանը կհասնի 40°-ի

Վրաստանում  հուլիսի 29-ից օդի ջերմաստիճանը կհասնի 40°-ի

Վրաստանում հուլիսի 29-ից օդի ջերմաստիճանն ավելանալու է 2-3 աստիճանով:

Ինչպես Առաջին ալիքին է հայտնել Միջավայրի ազգային գործակալության կարճաժամկետ կանխատեսումների վարչության ղեկավար Դոդո Գվազավան, Թբիլիսիում մինչև օգոստոսի 1-2-ը կպահպանվի առանց տեղումների եղանակ և օդի առավելագուն ջերմաստիճանը կլինի 36-38°:

«Հուլիսի 29-ից օդի ջերմաստիճանը կավելանա և հնարավոր է մոտենա 40 աստիճանին»,- հայտարարել է Գվազավան:

Դրա հետ մեկտեղ, նրա տեղեկությամբ, Արևելյան Վրաստանի առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև, որը ազդեցություն չի գործի օդի ջերմաստիճանի վրա:

Ինչ վերաբերում է Արևմտյան Վրաստանին, կարճաժամկետ կանխատեսումների վարչության ղեկավարի հայտարարությամբ, օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի 29, սակայն օդերևութաբանները որոշ շրջաններում կանխատեսում են կարճատև անձրև և ամպրոպ:



Opinion, pooling and voting