Այս գիշեր տեղի կունենա Լուսնի՝ դարի ամենաերկարատև խավարումը

Այս գիշեր տեղի կունենա Լուսնի՝ դարի ամենաերկարատև խավարումը

Հուլիսի 27-ին տեղի է ունենալու Երկրի բնական արբանյակի`դարի ամենաերկարատև խավարումը: Լուսնի ամբողջական խավարումը տևելու է 1 ժամ, 43 րոպե: Լուսինը կանցնի Երկրի ստվերի կենտրոնով՝ դրա ամենալայն հատվածում: Հենց այդ անցման ժամանակ էլ տեղի կունենա ամբողջական խավարումը:

Ինչպես նշում է BBC-ն, Մանչեսթերի համալսարանի պրոֆեսոր Թիմ Օ’Բրայենը նշել է, որ Լուսնի ամբողջական խավարումը դրանից ավելի երկար չի կարող տևել:

Այնուհետև տեղի կունենա «արյունոտ լուսին» բնական երևույթը, որի ժամանակ արբանյակը երևում է մի քանի անգամ ավելի մեծ ու առանձնանում է դարչնագույն երանգով: Բացի այդ, տեղի կունենա Լուսնի մասնակի խավարում:

Սակայն տիեզերքի դիտարժան շոուն այդքանով չի ավարտվի. այսօր և առաջիկա մի քանի գիշերներին երկնակամարում կերևա Մարս մոլորակը, քանի որ այն 2003 թվականից ի վեր կգտնվի Երկրից ամենամոտ հեռավորության վրա:

Եթե երկինքը պարզ լինի, ապա «Կարմիր մոլորակը» կերևա մեծ, պայծառ աստղի տեսքով: Բացի այդ, մարդիկ հնարավորություն կունենան ավելի պարզ տեսնելու Վեներան, Յուպիտերն ու Սատուրնը:

Նշվում է, որ Լուսնի ամբողջական խավարումն անամպ երկնքի դեպքում տեսանելի կլինի մոլորակի բոլոր անկյուններից՝ բացի Հյուսիսային Ամերիկայից:

Լավագույն տեսարանները կկարողանան վայելել Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական ու Արևելյան Աֆրիկայի, Հարավ-արելյան Ասիայի բնակիչները:



Opinion, pooling and voting