
Ամերիկայի «Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) միջազգային դիտորդական պատվիրակությունն հուլիսի 27-ին անցկացրել է մամլո ասուլիս:
NDI-ի պատվիրակությունը գնահատելու է նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, ընտրական գործընթացի հիմնական սուբյեկտների քաղաքական ակտիվությունները և ընդհանրապես ընտրական միջավայրը:
Պատվիրակությունն արդեն հանդիպել է Վրաստանի նախագահության թեկնածուներին, վարչապետին, նախագահին, քաղաքական կուսակցություններին և ոչ կառավարական կազմակերպություններին:
NDI-ի անդամները նաև մշակել են հանձնարարականներ, որոնք, նրանց խոսքով, կնպաստեն ընտրական միջավայրի բարելավմանը: