
Վրաստանի Մշակույթի, կրթության և գիտության նախարարութոյունը սկսել է առաջին դասարանցիների համար նախատեսված համակարգիչների բաշխումը դպրոցներին:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցները 2018-2019թթ. ուսումնական տարում ունեն 311 առաջին դասարանցիներ, ովքեր ևս կստանան “ACER” ապրանքանիշի փոքր համակարգիչներ: Դասղեկների համար ևս նախատեսված են համակարգիչներ թվով 31 հատ՝ 371 լարի արժողությամբ:
“Իմ առաջին համակարգիչը” ծրագիրը, որի շրջանակներում Վրաստանի դպրոցների առաջին դասարանցիիները ստանում են համակարգիչներ, սկսել է գործել 2011թ.:
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի կրթության ռեսուրս կենտրոնից, համակարգիչների բաշխումը դպրոցներին կավարտվի մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը: Ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները իրականացնում են համակարգիչներում Windows 10 օպերացիոն համակարգի տեղադրման աշխատանքներ:
Գարուշ Արզումանյան