Նինոծմինդա քաղաքի Հայոս-Քարթլոս զբոսայգում անհայտ անձինք կրկին ջարդել են գիշերային լուսավորության լամպերից մեկը:
Հիշեցնենք, որ զբոսայգու գիշերային լուսավորության լամպերը, որոնք ջարդվել էին 2016թ., վերջերս էին փոխարինվել նորերով:
Այս արարքը կարելի է գնահատել ոչ այլ ինչ, քան խուլիգանություն և վայրագություն: Այն տպավորությունն է, որ որոշ բակիչներ չեն ուզում, որ մեր քաղաքը բարեկարգ և գեղեցիկ լինի: Սա Հայոս-Քարթլոս զբոսայգում խուլիգանության առաջին դեպքը չէ, բացի գիշերային լուսավորության լամպերից, ջարդվել են նաև մանկական խաղահրապարակի ճոճանակները:
Բնակիչները կարծում են, որ զբոսայգում պետք է տեղադրել տեսախցիկներ, ինչպես մյուս քաղաքերում և խուլիգաններին պատժել:
NOR ռադիոն հուսով է, որ բնակիչները այսուհետև ավելի խելամիտ կգտնվեն, և սա կլինի խուլիգանության և վայրագության և առհասարակ մունիցիպալ գույքի վնասման վերջին դեպքը:
Բորիս Ղարսլյան