Ամրացվում է Խանչալի լճի ամբարտակը

Ամրացվում է Խանչալի լճի ամբարտակը

“НДС” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը արդեն մի շաբաթ է իրականացնում է Խանչալի լճի ամբարտակի հիմնանորոգման աշխատանքներ:

Աշխղեկ Ալեկո Ճանկոտաձեի խոսքով, ներկայումս հանվում են սալիկները և զուգահեռ իրականացվում ամբարտակի ամրացման աշխատանքներ, որոնց կրկին կհաջորդի սալիկների տեղադրումը:


Խանչալի լճի ամբարտակի հիմնանորոգումը իրականցվում է պետական ծրագրով: Ծրագրով նախատեսված է նաև ոռոգման համակարգի վերականգնում: Ամբողջ նախագծի արժեքը կազմում է շուրջ 3 միլիոն լարի, որից 5 հարյուր հազար լարին նախատեսված է ամբարտակի վերականգնման համար, իսկ մնացած մասը՝ ոռոգման առուների անցկացման համար:

Վրաստանի ոռոգում իրականացող կազմակերպության տեխնիկական տնօրեն Թենգիզ Լակիրձաիայի խոսքով, լճի ջուրը երբեմն դուրս է գալիս ափերից և հեղեղում մոտակա տարածքները: Ըստ նրա, Խանչալի լիճն ունի նաև ջրանցքներ, որ վնասված են և վերանորոգվելու են այս ծրագրով:

Ամբարտակի հիմնանորոգումը նախատեսված է ավարտին հասցնել 3 ամսվա ընթացքում:
NOR ռադիոն իր նախորդ նյութերում բազմաթիվ անգամ անդրադարձ է կատարել Խանչալի լճի ամբարտակի և վարարումների խնդրին:

Գարուշ Արզումանյան