Նինոծմինդացի Լարիսա Ղարսլյանին կհյուրընկալի Նիկոլ Փաշինյանի ընտանիքը

Նինոծմինդացի Լարիսա Ղարսլյանին կհյուրընկալի Նիկոլ Փաշինյանի ընտանիքը

«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետի ընտանիքը: Այդ մասին դեռևս երկու շաբաթ առաջ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտարարեցին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

Օգոստոսի 1-ին, Սփյուռքի նախարարությունում նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանի օգնությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշանը, ծրագրի մասնակիցների անունների գրառումներով տուփից պատահականության սկզբունքով ընտրել է մեր հայրենակցուհի, նինոծմինդացի 18-ամյա Լարիսա Ղարսլյանի անունը:

«Մենք սիրով սպասում ենք Լարիսային մեր տանը և հուսով ենք՝ լավ ժամանակ կանցկացնենք իր հետ»,-նշել է Շուշան Փաշինյանը:

Նյութը և լուսանկարը վերցված են Hayernaysor.am կայքէջից



Opinion, pooling and voting