
Մեկնարկել են Նինոծմինդա-Բավրա կենտրոնական մայրուղու վերանորոգման աշխատանքները:
Ներկայումս իրականացվում են մաշված ասֆալտի շերտի մաքրման աշխատանքները:
Ասֆալտապատման ծրագիրը իրենից ներկայացնում է 2 տարվա նախագիծ: Հայտարարված մրցույթ-տենդերը շահել է «Սաքմիլսադենմշենի» ընկերությունը 13 808 673 լարիի դիմաց:
Նախագծով նախատեսվում է ասֆալտապատել 14 600 մետր երկարությամբ ճանապարհ: Ճանապարհի այն հատվածները, որոնք որ անցնում են բնակավայրերի միջով, այդ հատվածներում կկառուցվեն նաև մայթեր:
“Ջավախք-ԱվտոԳզա” ընկերությունը հանդիսանում է այս նախագծի հիմնական իրականացնողը: Կվերանորոգվի սկսած 98կմ-ից մինչև 112 կմ ընկած հատվածը: Վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն Օրլովկա գյուղից, քանի որ այդ գյուղով անցնող ճանապարհահատվածն է ամենաանմխիթարը:
Անահիտ Զալալյան