
Նինոծմինդա քաղաքի Հայկական փողոցի դիտահորներից մեկից մի քանի օր շարունակ կոյուղաջուր է արտահոսում:
Փողոցի բնակիչների խոսքով՝ կոյուղագծի խցանման պատճառով կոյուղաջրերը հոսում են դեպի Դավիթ Շինարար փողոց, ինչի արդյունքում շրջակայքում անտանելի գարշահոտ է տարածվել:
Հաշվի առնելով նաև նախկին դեպքերը՝ կարելի է ասել, որ կոյուղագծի խցանման պատճառը բնակիչների անբարեխիղճ վերաբերմունքն է: Ջրամատակարարող ընկերության աշխատակիցների խոսքով՝ խցանման պատճառը բնակիչների կողմից կոյուղուն միացված խոզանոցների աղբն է: Հնարավոր պատճառներից մեկն էլ այն է, որ փողոցը ասֆալտապատելու ժամանակ ասֆալտապատել են նաև կոյուղու տիղմազտիչները:
Ներկայումս Նինոծմինդայի Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները փողոցում իրականացնում են վերականգնողական աշխատանքներ:
Ոլորտը կարգավորող օրենքի համաձայն՝ դեպի կոյուղի թափոնների արտանետման համար նախատեսվում է տուգանք: