Արդեն երկու ամիս է Նինոծմինդա քաղաքի Ղալաչայի տարածքում Խոջաբեկ թաղամասի բնակիչների համատեղ ջանքներով տարվում են ինտենսիվ շինաշխատանքներ, որոնք մոտենում են ավարտին:
Շինաշխատանքներին զուգահեռ իրականացվում են հուշարձան-խաչքարի տեղադրման աշխատանքներ, որը քանդակում է վարպետ Արարատ Ղարսլյանը Թորգոմ Մղդեսյանի նախաձեռնությամբ:
Ղալաչայում կառուցվում է 30 քառակուսի մետր մակերեսով տարբեր հավաքույթների համար նախատեսված փակ տաղավար, որը նախատեսված է 25 անձի համար: Շինաշխատանքներում բնակիչներից յուրաքանչյուրը ունեն իրենց որոշակի բաժինը, որոշ մարդիկ մասնակցություն են ունեցել ֆինանսապես, որոշ մարդիկ էլ՝ ֆիզիկապես:
Գնալով Ղալաչայի տարածքը դառնում է ավելի բարեկարգ և գրավիչ այցելուների համար:
Շինաշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել օգոստոսի 12-ին: Հենց այդ օրն էլ Ղալաչայում նախատեսված է միջոցառում՝ նվիրված Խոջաբեկի օրվան:
Բորիս Ղարսլյան