Օգոստոսի 3-ին Վրաստանի Ֆինանսների նախարարության Պետական եկամուտների ծառայությունը անցկացրեց հանդիպում Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչների հետ: Հանդիպման նպատակը բնակիաչներին Հարկային օրենսգրքում տեղ գտած փոփոխություններին ծանոթացնելն էր:
Փոքր բիզնեսի զարգացման համար նախատեսվում են նոր տոկոսադրույքներ: Փոքր բիզնեսից գանձվող եկամտահարկը 3 տոկոսից իջեցվել 1 տոկոսի: Եթե ընդհանուր եկամուտը գերազանցում է 500 000 լարին, ապա եկամտահարկը կազմում է 3%, իսկ եթե չի գերազնացում 500 000 լարին, ապա գանձվում է 1%:
Հանդիպման նախաձեռնողները նաև ներկայացրին տեղեկատվություն ապրանքների արտահանման և ներկրման մասին: Արտահանման համար հարկային վճարումներ չեն նախատեսվում՝ բացառությամբ սև, գունավոր մետաղների և երկաթյա թափոնների արտահանման: Հարկ չի գանձվում նաև մինչև 15 000 լարի արժողությամբ ապրանքների արտահանման դեպքում:
Արտահանման ժամանակ ավելի քիչ ուշադրություն է դարձվում թղթաբանությանը, քան ներկրման ժամանակ:
Հանդիպումը իրականացվեց Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարության նախաձեռնությամբ:
Անահիտ Զալալյան