«Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակում այսօր (ժամը 16:00-ին) տեղի կունենա խորհրդարանական մեծամասնության, քաղխորհրդի անդամների և կառավարության ներկայացուցիչների հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է կուսակցության մամլո ծառայությունը:
Հիշեցնենք, որ իշխող կուսակցությունը առաջիկա նախագահական ընտրությունների համար դեռ չի առաջադրել նախագահի թեկնածու: Այսօրվա նիստից հետո, հավանաբար պարզ կդառնա, թե ինչ ձևաչափով է «Վրացական երազանք»-ը մասնակցելու նախագահական ընտրություններին:
Որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ, հիշյալ հանդիպումը հենց այդ հարցով է անցկացվում։