Վրաստանի վարչապետը երբեք չի ասել, թե Հայաստանն ու Վրաստանը միատեսակ արտաքին քաղաքական ձգտումներ ունեն: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն խորհրդարանական փոքրամասնության հետ հանդիպմանը` պատասխանելով պատգամավոր Նուգզար Ցիկլաուրիի հարցին` կիսումէ արդյոք վարչապետի կարծիքը, թե Հայաստանն օրինակ է Վրաստանի համար արտաքին քաղաքական հարցերում:
«Վրաստանի վարչապետը հայաստան կատարած այցի ընթացքում հայտարարել է, թե Հայաստանը կարողանում է լավ հարաբերություններ պահպանել տարբեր քաղաքական շրջանակների, ինչպես Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ: Ես համաձայն եմ, որ բոլորը պետք է լավ հարաբերություններ ունենան բոլորի հետ: Վրաստանի արտաքին քաղաքական գերակայությունները չեն փոխվել»,- ասել է նա:NEWS.am