Այս տարի ևս Նինոծմինդայի մունիցիպալիտետի կարտոֆիլի ցանքատարածություններում տարածված է ֆիտոֆտորոզ սնկային հիվանդությունը, որը կարտոֆիլի բերքի ոչնչացման պատճառ է դարձել:
Բնակիչների խոսքով՝ քանի որ հիվանդության տարածումը հիմնականում տեղի ունեցավ կարտոֆիլի ծաղկումից հետո, այնքան մեծ վնաս չի հասցրել կարտոֆիլի բերքին: Ամեն դեպքում, բնակիչները նշում են, որ ստույգ վնասի չափերի մասին վաղ է խոսել, այն ավելի պարզ կլինի բերքահավաքի ժամանակ:
Ֆիտոֆտորոզի տարածմանը նպաստում են խոնավ եղանակային պայմանները: Ֆիտոֆտորոզի սունկը տարածվում է սպորներով, քամու օգնությամբ կամ անձրևի ժամանակ լվացվելով անցնում է հող` վարակելով պալարները: