
Ավարտվել է Նինոծմինդա քաղաքի Կոնստիտուցիա, Կարլ Մարքսի նրբանցքի, և Գոգոլ փողոցների շարունակության ասֆալտապատման աշխատանքները:
Ասֆալտապատման նախագիծը իրականացնում է “Ջավախք-ԱվտոԳզա” ճանապարհաշինական նընկերությունը: Նախագիծը ֆինանսավորել է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը:
«Այսուհետ կարող են քաղաքի կենտրոն հասնել մաքուր կոշիկներով: Երեխաները ևս ուրախացել են, որ այժմ հարևան փողոցներ գնալու փոխարեն կարող են իրենց փողոցում չմուշկ վարել»,-նշում են վերջերս ասֆալտապատված փողոցների բնակիչները:
Կոնստիտուցիա փողոցի ասֆալտապատման համար նախատեսված է 65 000 լարի, իսկ Կարլ Մարքսի նրբանցքի ասֆալտապատման համար 177 000 լարի, Գոգոլ փողոցի շարունակության համար՝ 175 870 լարի: