Զբոսաշրջության ազգային վարչության նախնական տվյալներով` 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին Վրաստանում զբոսաշրջությունից ստացված գումարը կազմել է 1.661 մլն դոլար (աճ` 28,9 տոկոս), ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 305 մլն-ով ավելի է:
Ըստ զբոսաշրջության ազգային վարչության` 2018 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում տուրիզմից ստացված եկամուտը կազմել է 551 մլն դոլար (աճ` 29.4 տոկոս), ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 125 մլն-ով ավելի է:
«2017 թվականին Վրաստանում տուրիզմից ստացված ընդհանուր եկամուտը կազմել է 2.7 մլրդ դոլար (աճը՝ 28.1 տոկոս), ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 594 մլն-ով ավելի է: 2018 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ում զբոսաշրջության տեսակարար կշիռը կազմում է 6.8 տոկոս: Հաշվետու ժամանակահատվածում աճը նախորդ տարվա համեմատ 16.6 տոկոս է», – նշվում է զեկույցում:
Բացի այդ, ըստ զբոսաշրջության ազգային գործակալության, ՀՆԱ-ի ընդհանուր գումարի տեսակարար կշիռը 2017 թվականին կազմել է ՀՆԱ-ի 6.9 տոկոս: Աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 13 տոկոս է: