Օգոստոսի 8-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարությունը և բնակիչները Հայոս -Քարթլոս զբոսայգում Ապրիլի 9-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին ծաղիկներ խոնարհեցին ի հիշատակ 2008թ․ օգոստոսյան 5-օրյա պատերազմի զոհերի։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մշակույթի, սպորտի և հուշարձանների պահպանության ծառայության ղեկավար Ժորա Սնխչյանը ներկաներին կարճ ձևով ներկայացրեց օգոստոսյան 5-օրյա պատերազմի պատմությունը։ Այս պատերազմում մասնակցություն են ունեցել նաև ոստիկաններ մեր մունիցիպալիտետից։ Հրայր Նազարյանը, Գուրգեն Մադոյանը, Արմեն Ղարագուլյանը և Օննիկ Մղդեսյանը, արժանապատվորեն կատարելով իրենց պարտքը, վերադարձել են տուն։
5-օրյա պատերազմի օրերին մեր մունիցիպալիտետ են եկել 100-ից ավելի փախստականներ։
Անահիտ Զալալյան