Վերանորոգվում է Նինոծմինդա-Ախալքալաք ավտոճանապարհը

Վերանորոգվում է Նինոծմինդա-Ախալքալաք ավտոճանապարհը

«Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը սկսել է Նինոծմինդա-Ախալքալաք ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքները։

Ընկերության աշխատակիցների խոսքով՝ վերանորոգման աշխատանքները ծրագրվում է ավարտին հասցնել 10 օրվա ընթացքում։

Նախագծով նախատեսված է հեռացնել ավտոճանապարհի քանդված ասֆալտի շերտը և կրկին ասֆալտապատել։

Վերանորոգչական աշխատանքները Նինոծմինդա-Ախալքալաք ավտոճանապարհին.
Հիշեցնենք, որ Նինոծմինդա-Ախալքալաք ավտոճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել է 1998թ․։ Ներկայումս ավտոճանապարհը ընդհանուր առմամբ անմխիթար վիճակում է, իսկ մասնակի վերանորոգման աշխատանքները դիմանում են ոչ ավելի, քան մեկ տարի։