Օգոստոսի 10-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոն անցկացրեց հերթական նիստը։
Նիստի օրակարգում դրված էր մեկ հարց, որը վերաբերում էր 2018թ․ մունիցիպալ բյուջեի մասնակի փոփոխությանը։
Քվեարկության ժամանակ սակրեբուլոյի բոլոր պատգամավորները կողմ քվեարկեցին, բացառությամբ Արայիկ Բդոյանի։
Վերջինս իր խոսքում նշեց, որ բյուջեի փոփոխությամբ նախատեսված է շինաշխատանքների վերահսկման նպատակով Թբիլիսիից ժամանող փորձագիտական ծառայությանը հատկացնել 132 հազար լարի գումար, որը նրա կարծիքով նշանակում է գումարի ոչ ռացիոնալ ծախս։ Ըստ Արայիկ Բդոյանի, Նինոծմինդայի քաղաքապետարանում ստեղծված նորաստեղծ վերահսկողական ծառայությունը կարող է լիիրավ կերպով վերահսկել մունիցիպալիտետում ընթացող շինաշխատանքները և ինչու ծախսել ահռելի գումար նոր ծառայությանը վարձատրելու համար, եթե այդ գումարը կարելի է ծախսել այլ նպատակներով։