
Օգոստոսի 11-ի առավոտյան Նինոծմինդա քաղաքի Դավիթ Շինարար փողոցում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ:
Ford Transit մեքենայի վարորդը, միացրած լինելով շրջադարձի ազդանշանը, ցանկացել է ընթանալ ավտոսպասարկման կետի ուղղությամբ, այդ պահին Opel Vectra մակնիշի մեքենան բարձր արագությամբ սլացել և բախվել է Ford Transit մեքենային: