Զինվորական պարտադիր ծառայության աշնանային զորակոչը սկսվելու է օգոստոսի 13-ին:
Այս մասին ասված է Վրաստանի կառավարության հրամանագրում:
Փաստաթղթի համաձայն, Վրաստանի զինված ուժեր է կանչվելու 1800 նորակոչիկ, հատուկ պատժակատարողական համակարգ է գնալու 1395-ը, ՆԳՆ-ի ստորաբաժանումներ են ուղարկվելու 1370-ը, պետական պաշտպանության ծառայությունում ծառայելու է 200 նորակոչիկ:
Աշնանային զորակոչը ավարտվելու է դեկտեմբերի 29-ին: