Նինոծմինդա քաղաքի Ազատության փողոցում արդեն մի քանի օր շարունակ կոյուղագիծը վթարված վիճակում է։
Վերջին դեպքերը ցույց են տալիս, որ կոյուղագծերի վթարման պատճառ է դառնում բնակիչների անբարեխիղճ վերաբերմունքը։ Ջրամատակարարող ընկերության աշխատակիցների խոսքով, բնակիչներից շատերը իրենց տների կոյուղին միացնում են կենտրոնական կոյուղագծին։ Արդյունքում ոչ որակյալ խողովակների վնասման հետևանքով վթարներ են առաջանում։