Նինոծմինդա քաղաքի Հայոս-Քարթլոս զբոսայգում կրկին ջարդել են գիշերային լուսավորության լամպերից մեկը:
Հիշեցնենք, որ վերջերս էին 2016թ․ ջարդված լամպերը փոխարինվել նորերով, որոնցից մեկը ջարդվել էր օգոստոսի 3-ին։
Այս անգամ ջարդել են նաև երկու լամպերն իրար միացնող մետաղյա հատվածը։
Այս արարքը կարելի է գնահատել ոչ այլ ինչ, քան խուլիգանություն և վայրագություն: Այն տպավորությունն է, որ որոշ բակիչներ չեն ուզում, որ մեր քաղաքը բարեկարգ և գեղեցիկ լինի: Սա Հայոս-Քարթլոս զբոսայգում խուլիգանության առաջին դեպքը չէ, բացի գիշերային լուսավորության լամպերից, ջարդվել են նաև մանկական խաղահրապարակի ճոճանակները:
Բնակիչները նաև նշում են, որ անորակության պատճառով երբեմն լամպերն իրենք իրենց են շարքից դուրս գալիս։ Բնակիչներից Արտյուշ Ղարսլյանն էլ նշեց, որ նա անձամբ է տեսել, թե ինչպես է վոլեյբոլ խաղալու ժամանակ գնդակը դիպչել զբոսայգու լամպին։
Գարուշ Արզումանյան