Նինոծմինդայի մունիցիպալիտետում մեկնարկել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը: Բնակիչների խոսքով՝ այս տարի նախորդ տարիների հետ համեմատած խոնավ եղանակային պայմանները նպաստել են գարու և ցորենի առատ բերքի ստացմանը:
Բնակիչները նշում են, որ ներկայումս հացահատիկի 1 կիլոգրամի արժեքը տատանվում է 40-50 թեթրիի սահմաններում:
Օրոջալար գյուղի բնակիչներից մեկը նշեց, որ 1 հեկտարից ստացել է 4,5 տոննա ցորեն, սակայն անձրևների հետևանքով ցորենի արտը տեղ-տեղ գետնին է հավասարվել, և կոմբայնը չի կարողացել քաղել։ Իսկ ահա Նինոծմինդա քաղաքի բնակչի խոսքով՝ եղանակային բարենպաստ պայմանները նպաստել են ստանալ կրկնակի բերք, անցյալ տարվա հետ համեմատած։
Ֆերմերներն էլ դժգոհում են, որ մունիցիպալիտետում չկա հացահատիկ մշակող տեխնիկա։ Մարդիկ հերթ են կանգնում, որպեսզի ժամանակին հասցնեն քաղել իրենց արտերը։ 1 ար ցանքատարածությունը քաղելու համար բնակիչները տեխնիկային վճարում են 2 լարի։
Բորիս Ղարսլյան