Վրաստանում բջջային կապի բաժանորդների թիվն անցնում է 5 միլիոնից

Վրաստանում բջջային կապի բաժանորդների թիվն անցնում է 5 միլիոնից

Վրաստանում բջջային կապի բաժանորդների թիվն անցնում է 5 միլիոնի սահմանը։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը՝ 2018-ի երկրորդ կիսամյակի տվյալների հրապարակմամբ։

Հատկանշական է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բաժանորդների թիվը նվազել է մոտ 191 հազարով:

Բաժանորդների թվով առաջատար օպերատորը Magti-ն է (2 133 108 բաժանորդ), երկրորդ տեղում Geocell-ն է (1 945 690 ), երրորդում՝ Beeline-ը (1 245 455):

Վիճակագրությունը հաշվի է առել այն բաժանորդներին, ովքեր 2018-ի երկրորդ կիսամյակում գոնե մեկ անգամ օգտվել են բջջային կապից։

2014-ի մարդահամարի տվյալներով, Վրաստանում բնակվում է 4 մլն 371 535 մարդ:

www.aliq.ge