Սահակաշվիլիի կողմնակիցները հանրահավաքի են կանչել Վրաստանի բոլոր հայրենասերներին

Սահակաշվիլիի կողմնակիցները հանրահավաքի են կանչել Վրաստանի բոլոր հայրենասերներին

Վրաստանի նախագահամետ «Միացյալ Ազգային շարժում» կուսակցությունն ապրիլի 19-ին Թբիլիսիի կենտրոնում հանրահավաք է անցկացնելու: Սահակաշվիլիի կողմնակիցները մտադիր են ակցիային ներգրավել «բոլոր հայրենասերներին, ովքեր ցանկանում են կառավարությանն ասել, թե Վրաստանի ապագան եվրոպական ուղին է, այլ ոչ վերադարձը Ռուսաստան»:
ԱՄՇ գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին փետրվարի 21-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, թե ներկայիս կառավարության ոչ պարզ դիրքորոշումը Վրաստանի ապագայի վերաբերյալ հիմք է տալիս եւս մեկ անգամ «հավաքել վրացի ժողովրդին», որպեսզի Վրաստանը չստրկացվի եւ չընկնի թշնամիների ազդեցության տակ:
Նա հաղորդել է «Ազգային շարժման» անդամները սկսելու են ակտիվ արշավ` ի պատշտպանություն տվյալ ակցիայի:
Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն զարմանք է հայտնել Մերաբիշվիլիի հայտարարությունների կապակցությամբ, քանի որ, ըստ նրա, Վրաստանն իր ուղին չի փոխել:
Լուրեր Հայաստանից – NEWS.am



Opinion, pooling and voting